Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքները, անդրադարձել Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ, կարևորել խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը:
Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: