Փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Tesla»-ն և «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է։
Վթարը տեղի է ունեցել ժամը 23։50-ի սահմաններում՝ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 հասեցի մոտակայքում։ ՆԳՆ-ն հայտնում է, որ շտապօգնության բժշկին հոսպիտալացրել են, իսկ վարորդին (Ա. Ա., ծնված 1960 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։