Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Հենացատկ վարժությունում նա 14 933 միավոր է վաստակել։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Աշխարհի գավաթի փուլերը վարկանշային են Փարիզի 33-րդ օլիմպիական խաղերի համար։
Փետրվարի 17-ին Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ էր նվաճել։
2023-ի հոկտեմբերին Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել։ 2023-ի ապրիլին Արթուր Դավթյանը հաղթող էր ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: