Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 22-ին, 24-ին ու 26-ին տեղի կունենա Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերան՝ բնագրի լեզվով՝ իտալերենով։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դոնատո Ռենցետի (Իտալիա), բեմադրող ռեժիսոր՝ Ժան Ռոման Վեսպերինի (Ֆրանսիա), սկիզբը՝ 19։00-ին։
«Արշակ Երկրորդ» օպերան առաջին հայկական ազգային օպերան է և Տիգրան Չուխաճյանի ամենամեծ ստեղծագործությունը։ Կոմպոզիտորն օպերայի վրա աշխատանքն ավարտել է 1868 թվականին՝ Կոստանդնուպոլսում։ Իտալական լիբրետոյի հեղինակը բանաստեղծ և դրամատուրգ Թովմաս Թերզյանն է (Հայկական լիբրետոն ստեղծվել է 1945 թվականին)։ Օպերան հրատարակվել է 1871 թվականին, առաջին բեմադրությունը կայացել է 1868 թվականի մարտի 10-ին։