Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային տղամարդկանց պայքարում փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Առաջնության ուղիղ հեռարձակումն իրականացվում է Հանրային հեռուստաընկերության եթերով։
Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։
Փետրվարի 17-ին 81 կգ քաշային հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալակիր էր դարձել։ Փետրվարի 13-ին ԵԱ-ի երկամարտում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։