Հայաստանի հետ հարատև խաղաղությունը հույսի աղբյուր է, մեր աջակցությունն Ադրբեջանին շարունակվելու է, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Անկարայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ղարաբաղի խնդրի ավարտից հետո հնարավորությունների պատմական պատուհան է բացվել։ Հայաստանը պետք է գնահատի այդ գործընթացը՝ մտածելով երկարաժամկետ հեռանկարի մասին»,- հայտարարել է Էրդողանը։
Փետրվարի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հույս էր հայտնել։