Ադրբեջանական լրատվամիջոցներն Արցախի Մարտունու շրջանի հայկական Ամարասի վանքն անվանում են «աղվանական», հայտնում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն այցելում են Ամարասի հայկական վանք, այն անվանում են աղվանական և մեղադրում Հայաստանին՝ իր պատմությունը կեղծելու մեջ»,- գրել է նա X (նախկին Twitter) սոցիալական ցանցում՝ հրապարակելով ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի ռեպորտաժի համապատասխան հատվածը։
Ռեպորտաժում ադրբեջանցիները կեղծ տեղեկություն են տարածում այն մասին, թե իբր հայերն Ամարասի վանքը հայկական ներկայացնելու համար այնտեղից հանել են Սուրբ Գրիգորիսի աճյունը: «Աղվանացիներն էին վանքերում սրբերին թաղում»,- աում են նրանք:
Հուվարին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Հադրութի Սպիտակ խաչ վանքը՝ այնտեղ «աղվանական ծեսեր» անցկացնելով: 2023թ. դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին:
2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։