ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում ամփոփելու արարողությանը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությունը նախատեսված է երեկոյան:
Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ միասին, տեղի է ունենալու Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի օրը՝ փետրվարի 21-ին։
Փաշինյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հայաստանի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:
Դիտեք Armenia Today-ի հարցազրույցը Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի վարիչ Նազենի Ղարիբյանի հետ՝ Միսաք Մանուշյանին նվիրված հուշասրահի բացման մասին: