ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման կամ սառեցման մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից՝ մեկնաբանելով փետրվարի 22-ին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը կազմակերպության կողմից վերջերս անցկացված մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելու մասին է»,- ավելացրել են քարտուղարությունից։
2023 թվականի նոյեմբերի 14-ին Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ կփոխվի, եթե կազմակերպությունը ճանաչի ադրբեջանցի զինվորականների ներկայությունը Հայաստանում և պահանջի նրանց լքել երկրի տարածքը։
Փետրվարի 1-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունների մասին և նշել, որ Հայաստանը պետք է հասկանա՝ արդյոք Երևանը կմնա՞ ՀԱՊԿ կազմում։
Միրզոյանը և Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են օրակագային հարցեր
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են օրակագային հարցեր, X-ի իր էջում գրել...