Երևանում ընթացող աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 84:79 հաշվով հաղթել է Ալբանիայի հավաքականին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշվում է, որ խաղի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը (Հայաստան), որը վաստակել է 31 միավոր, նա 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում: