Փաստաբան Արա Զոհրաբյանը 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ հայց է ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով գործածությունից հանել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը, հայտնել է փաստաբանը։
Զոհրաբյանի տեղեկություններով՝ դատարանի միջոցով նրանք պատրատվում են անվավեր ճանաչել «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանը։
«Դատարանից խնդրել ենք անվավեր ճանաչել հրամանը, որով գործածության մեջ է մտել դասագիրք, ուր Մովսես Խորենացու պատմությունն առասպել է համարվում, վարկաբեկվում է Հայոց պատմությունը»,- հայտնել է փաստաբանը։
Իշխանությունները դասագիրքը ներառել են դպրոցական ծրագրում 2023 թվականի սեպտեմբերին։ Պատմաբաններն ու մանկավարժները խստորեն քննադատել են դասագիրքը՝ պատմությունը խեղաթյուրող փաստական սխալների համար։ Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին ասել էր, որ դասագրքում չեն հիշատակվում նաև Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները։ Նա դասագիրքը կապել էր երկրի Սահմանադրությունը փոխելու իշխանությունների պլանների հետ, ինչպես պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։ Դասագիրքը քննադատել են նաև հարցմանը մասնակցած ուսուցիչները։ Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ նախարարությունը լրամշակում է դասագիրքը՝ հաշվի առնելով քննադատությունները։