Փետրվարի 28-ին Հայաստանում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կանխատեսվում է 6-8, երեկոյան՝ 2-4 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում փետրվարի 28-ի ցերեկն սպասվում է -2-ից +4 աստիճան:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, Տավուշի մարզում՝ 4-7 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 0-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 2-6 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 7-9 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +2 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 0-ից 3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն։