Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
ԱԳՆ-ն փետրվարի 26-ին հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրվա մասին։ Նույն օրը Բայրամովը հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին։
Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էին բերել Փաշինյանն ու Ալիևը՝ փետրվարի 17-ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։