Ֆրանսիական Philaposte-ը թողարկել է չորս նամականիշներից բաղկացած հատուկ հավաքածու՝ հարգանքի տուրք մատուցելու լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և «Դիմադրության» հերոս Միսաք Մանուշյանին, հայտնում է Zartonk media-ն:
Այս նամականիշների ցուցադրության արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի գրասենյակի տնօրեն Բրիս Ռոքֆեյը, Շառլ Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը և Միսաք Մանուշյանի զարմուհի Կատյա Գիրակոսյանը:
Այս տարի լրանում է Ազնավուրի 100-ամյակը: 2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում ներառել էր հռչակավոր երգչի հարյուրամյակը:
Մանուշյանի և զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի օրը՝ փետրվարի 21-ին, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունը վերահուղարկավորել էին Փարիզի պանթեոնում: