Փետրվարի 25-ին Երևանում կայացած «Mixfight 55» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարում կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը նոկաուտի է ենթարկել ուզբեկ մարզիկ Գիազ Մագամբոևին և հաղթել նրան, հայտնում են Հայաստանի կարատեի միությունից։
Ունանյան-Մագամբոև մենամարտն ավարտվել է 2-րդ ռաունդում։ Ունանյանը մարտը շատ հաջող է գնահատել։
«Մարտ ամսվա կեսերին պատրաստվում եմ մեկնել Մոսկվա, որտեղ կրկին ողնաշարի վիրահատության կենթարկվեմ։ Իսկ մի քանի ամիս անց՝ ապաքինվելուց հետո, մարտեր կունենամ ավելի տիտղոսակիր մարզիկների հետ»,- ասել է մարզիկը։
Ունանյանը MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 6 հաղթանակ։