Էդմոն Մարուքյանը հայտարարել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու մասին: Նա տեղեկացրել է, որ ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարուքյանի խոսքով՝ պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել է այդ առաքելությունը:
«Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունն արտաքին քաղաքական ճակատում»,- նշել է նա:
Մարուքյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022թ. մարտին: