Մարտի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, քամին հարավարևելյան է՝ 1-3 մ/վ:
Երևանում մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կլինի 6-8 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն, նախալեռնային վայրերում ջերմաստիճանը կտատանվի 9-11 աստիճան Ցելսիուսի սահմանում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8, նախալեռնային շրջաններում՝ 8-13 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-15 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես տաք եղանակ է սպասվում՝ ցերեկային ժամերին օդի ձերմաստիճանը կբարձրանա մինչև 12-15 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը 12-16 աստիճան կլինի, հովտային շրջաններում՝ ցերեկը 7-12 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 2-ին սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճան, հայտնում է meteoblue-ն։ Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-9 մ/վ արագությամբ: