Հայ աթլետ, 27-ամյա վազորդ Երվանդ Մկրտչյանը Գլազգոյում կայացած աշխարհի փակ առաջնությունում 2024 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման համար կարևորագույն վարկանիշային միավորներ է վաստակել, հայտնում է Sportball24-ը։
Հայ վազորդը 1500 մետր մրցատարածությունում 3:42.45 արդյունք է ցույց է տվել՝ 29 մասնակիցների հետ պայքարի արդյունքում զբաղեցնելով 11-րդ տեղը։
Մարտի 1-3-ը Շոտլանդիայում անցկացված մրցաշարում Մկրտչյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր։
Մկրտչյանը փետրվարի 10-ին Ստամբուլում կայացած Բալկանյան խաղերի ձմեռային առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել: Փետրվարի 14-ին նա արծաթե մեդալ էր նվաճել Սերբիայում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում և սահմանել Հայաստանի նոր ռեկորդ: