Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինել են տնային կալանքով՝ 25 մլն գրավի դիմաց, Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ տեղեկացնելով, որ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է կալանավորման փոփոխության միջնորդությունը։
«Հիմնական խափանման միջոցը տնային կալանքն է՝ համակցված գրավով ու բացակայելու արգելքով»,- հավելեց փաստաբանը։
Վերմիշյանը կալանքի տակ էր ավելի քան 4 տարի։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի փետրվարի 5-ին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Նույն թվականի փետրվարի 27-ին կառավարության որոշմամբ Վերմիշյանն ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։