ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի պատրաստվում կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին ժամանակացույցում ներառված ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Փետրվարի 12-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չկան։ Նա ընդգծել էր, որ Հայաստանի անվտանգության հարաբերություններն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի կամ ԵՄ-ի հետ, բնականաբար, «ուղղված չեն Ռուսաստանի դեմ»։
Դեկտեմբերին Փաշինյանը մասնակցել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որն ավանդաբար Ամանորից առաջ անցկացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել պատգամավորական մանդատը․ ԶԼՄ
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը և վայր դնել պատգամավորական մանդատը, գրել է «Ժողովուրդ»-ը։...