Մարտի 6-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 14-16, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան, Տավուշի մարզում՝ 13-16 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 5-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 15-17 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 13-15 աստիճան տաքություն։