Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Ստեփանակերտում տեղադրված Խաչատուր Աբովյանի արձանը, հայտնում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ՀԿ-ն: Արձանը գտնվում էր գրողի անունը կրող թիվ 1 դպրոցի բակում։
Արձանը պատրաստվել էր դպրոցի բակում 2013-2015թթ.՝ քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից։
«Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ»,- նշում է ՀԿ-ն։
Ադրբեջանցիներն ապամոնտաժել էին նաև Ստեփանակերտում տեղադրված Շառլ Ազնավուրի, գրող Հակոբ Հակոբյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, խորհրդային զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինևիչի, Քրիստափոր Իվանյանի և այլոց հուշարձանները:
Քանդվել էր նաև Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում:
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն ահազանգում է, որ վանդալիզմի են ենթարկվում նաև Արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները:
Ադրբեջանը պղծել էր Արցախյան առաջին պատերազմի տարիներին Հաթերքի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը: