Կրեմլը բարձր է գնահատում Երևանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, քանի որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, ռուսական «Գիտելիք» ընկերության «Գիտելիք. առաջինները» փառատոնի ժամանակ, որը տեղի է ունենում Սոչիում՝ 2024 թվականի Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և նրանք ռուսաստանցի են, այստեղ իրենց լավ են զգում։ Մենք սիրում ենք նրանց, իսկ նրանք սիրում են մեզ: Եվ մենք այսպես ապրել ենք դարեր շարունակ, և կապրենք դարեր շարունակ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի, Երևանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։