ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 6-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով՝ կազմելով 403.94 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.04 դրամով և կազմել 439.41 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.89 դրամ՝ նվազելով 1.46 դրամով։