Ֆրանսիայի Մարսելի շրջանի Բոմոն քաղաքում մարտի 15-ին տեղի կունենա Սողոմոն Թեհլիրյանի հիշատակը հավերժացնող արձանի բացումը, հայտնում է «301arm»-ը:
1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում հայ հեղափոխական Սողոմոն Թեհլիրյանն սպանել էր Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին։ Թեհլիրյանի գործողությունները մաս էին կազմում Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից իրականացվող «Նեմեսիս» անվամբ հայտնի գաղտնի գործողության, որը փորձում էր պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության մեղավորներին:
Գործողության արդյունքում մահապատժի էին ենթարկվել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էին Թալեաթ փաշան, Ջեմալ փաշան, Ջեմալ Ազմին: