ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել, սակայն ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրան, դեպքի վայրից հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։ Ինքնահրկիզման փորձի պահը ֆիքսել է Armenia Today-ի նկարահանող խումբը. տղամարդը տեսախցիկների և կառավարության շենքի մուտքի մոտ նախարարների կաբինետի անդամներին ճեպազրույցի համար սպասող լրագրողների առջև է ինքնասպանության փորձ կատարել։
Տղամարդուն հաջողվել է անհայտ հեղուկ լցնել իր վրա, սակայն ոստիկաններն արագ վնասազերծել են նրան և բերման ենթարկել։ Նա մի ձեռքում պահել է հեղուկի շիշ, մյուսում՝ փաստաթղթեր, որոնք, ըստ նրա, ցանկացել է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Մի մոտեցեք ինձ, ես բոլորին կպայթեցնեմ, ես ամբողջ աշխարհը փրկելու ծրագիր ունեմ։ Ինչ-որ մեկն ուզում է իրականացնել «Հայաստանն առանց հայերի» ծրագիր, և դա Փաշինյանը չէ»,- բղավել է նա։
Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 22-ին
Հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում սպասվում է առանց...