«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորել է կանանց դերը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործում։
Ծառուկյանը հրավիրել էր տարբեր ոլորտներում ձեռագիր թողած, «պատմության մեջ մտած» կանանց: Նրա խոսքով՝ բոլորն էլ կարիք ունեն ուշադրության ու գնահատանքի:
«Բոլորս էլ գիտենք, որ այսօր ծանր վիճակում ենք, ոչ մեկը չգիտի, թե վաղն ինչ է լինելու, բոլորն էլ մտահոգ են: Դուք էլ մեծ բան ունեք անելու՝ ամեն մեկդ ձեր ոլորտում, որ մարդիկ մի քիչ բարիանան, քաղցրանան, թշնամանքը վերանա: Եթե թշնամանքը վերանա, ամեն ինչ լավ կլինի»,- ընդգծել է Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: