Մարտի 16-24-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը, հայտնում է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը։
Փառատոնին կներկայացվեն «Գազանների թագավորությունը» գիտաֆանտաստիկ ֆիլմը, «Ոչ շներին և իտալացիներին» և «Փոքրիկ Նիկոլասը» անիմացիաները, «Թողիր ինձ» և «Տորին և Լոկիտան» դրամաները, «Կրակվող աստղ» կատակերգությունը, «Սրտով տեսած օվկիանոսը» վավերագրական ֆիլմը, «Աննիի բարկությունը» և «Շղթայական շուն» կատակերգական դրամաները։ Փառատոնը կազմակերպվում է Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների աջակցությամբ։
Մուտքն անվճար է։