Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տոնել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայ մարզիկը պարտության է մատնել բելգիացի Նոա Հաջիտին։ Նա բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Մարտի 7-ին հայ մարզիկներ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը հաղթել էին մրցակիցներին: Մարտի 5-ին հաղթանակներ էին գրանցել բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։
Մրցաշարը մեկնարկել է մարտի 3-ին և կանցկացվի մինչև մարտի 11-ը։ Մրցաշարին հայտավորվել է 113 երկրի բռնցքամարտիկ։ Յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և Օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։