Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները, հայտնում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունը:
ՀԿ-ն նշում է, որ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները:
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: «Հայքի մշակույթի օմբուդսմեն» կազմակերպությունը հայտնել էր, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Ստեփանակերտի «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը: