Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի շշերի գործարանում տեղի է ունեցել աղյուսե վառարանի փլուզում, կան վիրավորներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Փլուզման պատճառները դեռ չեն պարզվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած (Վ․ Կ․, ծնված 1990 թ. և Ս․ Ն․, ծնված 1977 թ.) տեղափոխվել է Աբովյան ԲԿ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիքսեթ Մանուկյանին և նշված գործարանում շաբաթներ առաջ ևս խոշոր հրդեհ էր տեղի ունեցել: