Իրանի Բիրջանդ քաղաքում մարտի 3-11-ն ընթացող «8th Khavaran International» կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատի հավաքականի գրոսմայստերներ Հրայր Սիմոնյանը և Էդգար Հայրապետյանը նշանակալի արդյունք են ցույց տվել՝ զբաղեցնելով 2-րդ և 3-րդ տեղերը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սիմոնյանն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մարտի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը վաստակել էր 6.5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները, իսկ Մանուէլ Պետրոսյանը վաստակել էր 6 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։