Թուրքիայի արևմտյան Սաքարիա նահանգում ուժայինները մարտի 31-ին երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ավելի քան 30 անձի են ձերբակալել են, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայային։
«Սաքարիա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության ընթացքում կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է 33 կասկածյալ»,- հայտարարել է նախարարը։
Նա նշել է, որ նրանց թվում կան մարդիկ, ովքեր ահաբեկչություններ են նախապատրաստել ընտրությունների նախաշեմին, գրոհայիններ են ուղարկել հակամարտության գոտիներ։ Ըստ ԶԼՄ-ների՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են զենք, զինամթերք, արգելված գրականություն և մեծ քանակությամբ արտարժույթ։