Դատարանն անվավեր է ճանաչել ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանին «Մհեր Մկրտչյանի» անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացնելու Երևանի քաղաքապետի որոշումը, սակայն պաշտոնում չի վերականգնել, հայտնել է Մկրտչյանը։
2023-ին քաղաքապետի որոշմամբ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել էր, և այդ հիմքով Մկրտչյանին հեռացրել էին թատրոնից։ Մկրտչյանի շահերը պաշտպանող Աննա Փիլիպոսյանը 2023-ին Երևանի քաղաքապետարանի դեմ դատական հայց էր ներկայացրել։
Մկրտչյանը հայտնել է, որ չի բողոքարկելու իրեն պաշտոնում չվերականգնելու որոշումը։
«Մհեր Մկրտչյանի» անվան թատրոնը հիմնադրվել է 1986 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը թատրոնը ղեկավարել է 2015-2024 թվականներին։ Նա հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի եղբոր՝ հայտնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին է։