Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջև հեռակա բանավեճը զարգանում է։ Փաշինյանը մարտի 12-ին մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ 2021 թվականին աշխատանքից ազատել է մեծ կապեր ունեցող Արշակ Կարապետյանին այն բանից հետո, երբ վերջինս 2021 թվականի նոյեմբերի 14-ին իրեն ժամանակին չի զեկուցել այն մասին, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են մեր տարածք ու նույնիսկ դիրքեր վերցրել։
«Նման իրավիճակներում ես որևէ մեկին նույնիսկ կես ժամ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- ասել է Փաշինյանը։
Մարտի 12-ին՝ ավելի ուշ, վարչապետը «ТикТок» սոցցանցի իր էջում հրապարակել էր Կարապետյանի հետ իր նամակագրությունը, որտեղ վերջինս առավոտյան ժամը 9:38-ին ձայնային հաղորդագրությամբ Փաշինյանին տեղեկացրել էր սահմանի կայուն իրավիճակի մասին։
Ի պատասխան՝ Կարապետյանը մարտի 12-ին Փաշինյանին «հայոց պատմության ընթացքում ամենաթույլ, վախկոտ և դավաճան ղեկավարն էր» անվանել։ Կարապետյանն ուղիղ եթերում նշել էր, որ նոյեմբերի 14-ին գտնվել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում էր պլանավորված։
«Բացի այդ, մենք զենքի գնման և զենքի որոշ տեսակների ներկրման խնդիր ունեինք։ Խոսքը հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է։ Ես սահմանում իրադրության մասին մեր ղեկավարին ֆիզիկապես զեկուցելու հնարավորություն չունեի, և այդ զեկույցը պետք է աներ այն անձը, ով այդ օրը նախարարի պարտականություններն էր կատարում»,- նշել է Կարապետյանը։
Անդրադառնալով ադրբեջանցիների ներխուժումների ժամանակ իր պաշտոնավարմանը՝ նա հիշեցրել էր, որ որպես ԳՇ պետի առաջին տեղակալ՝ ի պաշտոնե իրավունք չի ունեցել որևէ հրաման տալ, միջամտել մայիսյան իրադարձություններին: Նա, միևնույն ժամանակ, նշել էր, որ Փաշինյանը հրամայել էր կրակ չբացել հակառակորդի ուղղությամբ:
«Հակառակը՝ հենց Նիկոլ Փաշինյանի հրամանով էր արգելված կրակ բացել հակառակորդի վրա»,- հավելել էր Կարապետյանը։