Թբիլիսիի Սամտրեդիա փողոցի շենքերից մեկում մարտի 14-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 93 ընտանիք է տարհանվել, հայտնում է «Sputnik Грузия»-ն։
Ըստ աղբյուրի՝ պայթյունի պատճառը բնական գազի արտահոսքն է եղել։
«Պայթյունը տեղի է ունեցել շենքի առաջին հարկում, որը կոմերցիոն տարածք է։ Ներսում բնակիչներ չեն եղել, ոչ ոք չի տուժել»,- ասել է Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Լևան Մուսելիանին։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ ընտանիքներին բնակարան կտրամադրի։