Մարտի 14-ին Երևանի Ֆուչիկի փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
«Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր։ Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել երկու քաղաքացի»,- հայտնել է ԶԼՄ-ն։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Միջադեպի առնչությամբ ոստիկանությունից Armenia Today-ին ուղղորդեցին զանգահարել Քննչական կոմիտե։ ՔԿ-ի հետ կապ հաստատել չհաջողվեց։