Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը մեծ շրջագայության է մեկնել Հյուսիսային Ամերիկա, հայտարարել է նա Instagram-ում։
Ջազ երաժիշտը համերգներով հանդես կգա Վաշինգտոնում, Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում, Գլենդելում, Բերկլիում, Ֆրեզնոյում, Բոլդերում, Ցինցինատիում, ինչպես նաև կանադական Օտտավա քաղաքում։
Համասյանը ելույթ կունենա բաս կիթառահար Էվան Մարիենի և թմբկահար Արթուր Հնաթեկի հետ։ Շրջագայությունը տեղի կունենա մարտի 14-28-ը։
Կոմպոզիտորն ապրիլին անվճար համերգներով հանդես կգա Սյունիքի մարզում։