Հայաստանի մարզերի մեծ մասում մարտի 16-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկը օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 4-8 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 3-8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիտորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը սպասվում է 9-12 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-13 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը օդը կտաքանա մինչև 13-16 աստիճան։ Արմավիրում նույնպես տաք եղանակ է սպասվում՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-12 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 16-ին կանխատեսվում է կարճատև անձրև։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 5-11 աստիճան Ցելսիուս, հայտնում է yandex.com-ը։ Քամին հյուսիս-արևելյան՝ 3,4 մ/վրկ արագությամբ: