Երևանն ու Աստանան ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև 2024-2025թթ.համագործակցության ծրագիրը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։
Ղազախստանի ԱԳ նախարարը նշել է, որ ծրագիրը կարևոր է հայ-ղազախական համագործակցության ամրապնդման և հստակեցման համար:
«Մենք անուշադրության չենք մատնել մեր հարաբերությունների հիմքը՝ առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերը»,- նշել է Նուրտլեուն:
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ղազախստանից Հայաստան արտահանումը 2023-ին աճել է 23 տոկոսով՝ կազմելով 53 միլիոն դոլար։ Ըստ նրա, սակայն, Ղազախստանի «ներուժը շատ ավելի մեծ է», և արտահանման ավելի մեծ ցուցանիշ կարող է գրանցվել։
Նուրտլեուն հայտնել է, որ նախատեսում են հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծել, Աստանա-Երևան ուղղությամբ նոր թռիչքներ բացել։
2023 թվականի հոկտեմբերի 5-ին РБК-ն հայտնել էր, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ղազախստանից և Վրաստանից։