Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում երկու լրացուցիչ լեզուներով՝ հայերենով և վրացերենով հայտարարություններ կհայտնվեն, Armenia Today-ին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Հայերեն հայտարարությունները ձայնագրման ստուդիայում աշխատանքների փուլում են»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Այս պահին «Վնուկովո»-ում ուղևորներին տեղեկացնում են 11 լեզուներով՝ հունարեն, իսպաներեն, ղազախերեն, մոլդովերեն, գերմաներեն, պարսկերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, ղրղզերեն, ադրբեջաներեն և թուրքերեն, նշել է մամուլի ծառայությունը:
Shot Telegram ալիքը մարտի 14-ին հայտնել էր, որ «Վնուկովո» միջազգային օդանավակայանը 1,65 միլիոն ռուբլու պայմանագիր է կնքել ամբողջ ենթակառուցվածքը թարմացնելու համար, որը պատասխանատու է երկու օտար լեզուներով տերմինալներում հայտարարության համար:
Sputnik Грузия-ն տեղեկացրել էր, որ թարմացման մասով պայմանագիրն արդեն ստորագրվել է։ Դա արվելու է օտարերկրյա ուղևորներին օգնելու համար, որպեսզի ավելի արագ գտնեն իրենց ավելի արագ հաշվառման կետը և չհետաձգեն ինքնաթիռների մեկնումները: