«Fly Arna»-ն չի դիմացել մրցակցությանը: Այսպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել ազգային ավիափոխադրողի լիցենզիայի վեց ամսով կասեցման մասին հաղորդագրությունը՝ օդանավի բացակայության պատճառով։
«Համավարակի բերումով «Ryanair»-ը և «Wizz Air»-ը դադարեցրին իրենց թռիչքները ՀՀ: Մենք այդ իրավիճակում որոշում ենք կայացրել ընկերության կառավարումը վստահել արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Բայց հետագայում շուկայի կոնյուկտուրան որոշ փոփոխություններ է կրել և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Fly Arna»-ն մրցակցությանը չի դիմացել»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ որոշ քայլեր են արվում, որպեսզի Հայաստանը դուրս գա Եվրամիության «սև ցուցակ»-ից: «Դա վատ պատմություն է և որոշակի հետևություններ արվում են: Երեկ Ազգային ժողովում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար Ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող պետտուրքեր են սահմանվել»,- նշել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ դա արվում է նրա համար, որպեսզի Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, հնարավորություն ստեղծվի պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործոնեության արդյունքում Հայաստանը դուրս կգա Եվրամիության «սև ցուցակ»-ից»։
Մանրամասները՝ տեսանյութում: