Մարտի 21-ին Երևանում զինված ավազակային հարձակման հետևանքով գլխի վնասվածք է ստացել ԱՄՆ քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններում տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Նշվում է, որ շտապօգնության խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, որը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակ:
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:
Վանաձորում կրակոցների հետևանքով վիրավոր կա․ ԶԼՄ
Հունվարի 6-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի...