Մոսկվայում գտնվող Աղալարով ընտանիքին պատկանող Crocus City Hall բիզնես կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել, hայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ առնվազն 50 մարդ վիրավորվել է, 15 հոգի՝ զոհվել:
Կրակոցներից հետո շենքում պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվել: Ըստ ականատեսների՝ երկուսից հինգ մարդ են հարձակվել համերգասրահի վրա, հայտնում է Interfax-ը: