ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիան հայտնում է, որ մարզաձևի Հայաստանի հավաքական թիմի առաջատար Գլեբ Մոսեսովն Իտալիայում ընթացող առաջնության հաղթող է ճանաչվել:
«Մոսեսովը հաղթող է ճանաչվել Կրոնպլատզ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի Սան Մարինոյի և Ալբանիայի առաջնություններում՝ 16 պետությունների շուրջ 40 մասնակիցների պայքարում»,- մանրամասնում է ֆեդերացիան:
Նշվում է, որ Գլեբի վաստակած վարկանիշային միավորները հնարավորություն կտան Հայաստանին հաջորդ մրցաշրջանում 1-ին անգամ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մասնակից ունենալ: