«Շերեմետևո»-ում Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին կատակել է՝ ասելով, թե իր մոտ ռումբ կա, ոստիկանները նրան ձերբակալել են, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
RT-ն, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հայտնել է, որ չվերթի հետաձգման պատճառ դարձած կնոջ արտահայտությունը, ըստ նրա, «կատակ» է եղել։
ՏԱՍՍ-ին իրավապահ մարմինները հայտնել են, որ կնոջը ձերբակալել են։ Ըստ աղբյուրի՝ կնոջ պայուսակն ստուգվել է, պայթուցիկ սարքեր և նյութեր չեն հայտնաբերվել:
Մարտի 24-ին Armenia Today-ին հաստատել էին, որ «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվայից դեպի Երևան չվերթը հետաձգվել է։ «Ռիա Նովոստի»-ին «Շերեմետևոյից» հաստատել էին ռումբի կասկածի պատճառով չվերթի հետաձգման մասին տեղեկությունը։