Մարտի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհուն, որը հայտարարել էր, թե իր մոտ ռումբ կա, 56-ամյա Յանա Վոլոշինան, որն անպրում է Կիպրոսում, գրել է «112» տելեգրամյան ալիքը։
Աղբյուրը հայտնել է, որ նրան ոստիկանությունը բաց է թողել։ Ըստ աղբյուրի՝ կնոջը «սխալ են հասկացել»։
«Նա Մոսկվայից պատրաստվում էր վերադառնալ Կիպրոս՝ Հայաստանով։ Օդանավում հեռախոսն անջատվել է և նա չի կարողացել միացնել այն։ Օգնություն է խնդրել բորտուղեկցորդուհուց ու որոշել է կատակել՝ ասելով՝ «միգուցե հեռախոսի մեջ ռո՞ւմբ կա, որ չի միանում»,- հայտնում է աղբյուրը։
Բորտուղեկցորդուհուն կնոջ պահվածքը տարօրինակ է թվացել, և նա որոշել է չվերթը հետաձգել է և ոստիկանություն կանչել, որից հետո կնոջը բերման էին ենթարկել։
Մարտի 24-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Շերեմետևո»-ում Մոսկվա-Երևան չվերթը ռումբի առկայության մասին ահազանգից հետո հետաձգվել է։ Օդանավակայանում Armenia Today-ին հաստատել էին, որ չվերթը հետաձգվել է։ Ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հայտնել էին, որ հետաձգման պատճառը մի կին է, ով հայտարարել էր, թե իր մոտ ռումբ կա։ Ավելի ուշ նրան ձերբակալել էին։