Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը կաշառքի գործով երկու ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նշել է, որ փոխքաղաքապետը կալանավորվել է այն նույն գործի շրջանակներում, ինչ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները:
Գերատեսչության մամուլի խոսնակն ասել է, որ նշված գործի շրջանակներում վեց անձի է մեղադրանք առաջադրվել, որոնցից երեքի նկատմամբ է կալանք կիրառվել:
«Բոլորին մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու ու ստանալու հոդվածներով»,- հավելել է նա: