Անկարան Մոսկվային տեղեկատվություն է տրամադրել Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների մասին, որոնցից երկուսն այցելել են Թուրքիա, սակայն Մոսկվայից նրանց վերաբերյալ նախազգուշացումներ չեն եղել, հաղորդել է TACC-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet թերթին։
«Անկարան ուշադիր ուսումնասիրել է այս երկու անձանց հետ կապված բոլոր հարցերը և ամեն ինչ հայտնել Մոսկվային»,- գրել է Hurriyet-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Ձերբակալված չորս ահաբեկչից երկուսը նախկինում մեկնել 1 Ռուսաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ, սակայն նրանք Թուրքիայում չեն ունեցել որևէ գրանցում` բնակության թույլտվություն կամ օրինականացման այլ փաստաթղթային ապացույց, հավելել է թերթը։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության 11 կասկածյալի, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մարտի 24-ին հայտարարել էր, որ ահաբեկչությունը Ռուսաստանում տեղի էր ունեցել իրենց և իսլամի դեմ պայքարող երկրների միջև «մոլեգնող պատերազմի» համատեքստում: Մատի 23-ին «Իսլամական պետություն»-ը հրապարակել էր Crocus City Hall-ի վրա հարձակվածների լուսանկարները:
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության 68 զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։