Հայաստանի կառավարությունը 19 մլն դրամի մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի հատված։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության մարտի 28-ի նիստում։
Սնունդն ու դեղորայքը նախատեսված են Գազայից տեղահանված 1,5 միլիոն մարդկանց առաջնային կարիքները բավարարելու համար, ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 19 մլն դրամ կհատկացվի Ներքին գործերի նախարարությանը՝ պարենային ապրանքների, այդ թվում՝ պահածոներ և չոր սնունդ, ինչպես նաև դեղամիջոցների՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ գնման համար»,- պարզաբանել է Սարգսյանը։
Մարդասիրական օգնության փոխադրումը կիրականացնի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իսկ Եգիպտոսը Հայաստանին կօգնի Ռաֆահ անցակետ հասցնել 29,94 տոննա բեռը։
«Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու հարցում մենք Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, նման պայմանավորվածություն ձեռք բերեցինք այցի ժամանակ (Եգիպտոս – խմբ.): Ստեղծված իրավիճակից ելնելով՝ մենք չենք կարող ուղիղ բեռներ հասցնել Գազայի հատված»,- հավելել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մարտի 5-ին Փաշինյանը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Հայաստանից Գազայի հատված մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
Գազայի հատվածում, որի բնակչությունը կազմում է մոտ 2,3 միլիոն, գրեթե 1,9 միլիոն մարդ տեղահանվել է Իսրայելի զանգվածային հարձակումների սկզբից ի վեր: Նրանց մեծ մասն ապաստան է գտել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը, Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, գերազանցել է 32 հազարը, ավելի քան 74 հազար մարդ վիրավորվել է։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...